ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               

Գոյաբանական պայքարում հաջողում են մրցունակները

Գոյաբանական պայքարում հաջողում են մրցունակները
07.03.2026 | 18:22

Վատ չէր լինի, որ մեր անկախության և ինքնուրույն ապրելուն մենք մոտենանք որպես ոչ թե մի աբստրակտ ու բացարձակ արժեք ունեցող ինչ-որ մի բան, այլ այնքան խելք ու կամք ունենանք, որ կարողանանք իջնել երկինքներից վար ու քննարկենք դրանց հետ կապված հարցերը մեր ներկա կյանքի ու դրա հեռանկարի տեսանկյունից։

Դրա համար մենք պետք է մեզ հարց տանք, թե արդյո՞ք մենք հասկանում ենք որն է անկախ ու ինքնուրույն ապրելու իմաստն ու դրա իրականացման հիմնական պայմանը։

Կյանքն ինքը, իր բոլոր մակարդակներում, մրցակցային պայքար է, իսկ աշխարհաքաղաքական մակարդակում այն նաև գոյաբանական պայքար է, որից գլուխ են հանում միայն նրանք, որոնք բառիս լայն իմաստով հզոր ու մրցունակ են։

Հատուկենտ ամենահզորները կարող են թույլ տալ իրենց լինել մրցունակ կյանքի բոլոր ոլորտներում։

Ավելի թույլերի ապրելու շանսն էլ որոշվում է նրանով, թե քանի ոլորտում և ինչքանով նրանք մրցունակ են ուրիշների հետ պայքարում։

Այս առումով տեղին է, որ մենք պատասխանենք այն հարցին, թե ապրելու իմաստով կրիտիկական բնույթի քանի՞ ոլորտում ենք մենք մրցունակ, մի հարց որը հռետորական կհնչի այն պարզ պատճառով, որ նման ոլորտ չկա, որում մենք կարող ենք լուրջ մրցակից դառնալ ուրիշներին։

Վերջապես, խելոք մարդիկ հասկանում են, որ անկախ ու ինքնուրույն կյանքով ապրելը շատ լավ բան է միայն այն դեպքում, երբ դու դա կարողանում ես անել և եթե չես կարողանում, ապա այդ պայմաններում արդեն զուտ ապրելն է դառնում շատ լավ բան ու ձգտելի նպատակ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3522

Մեկնաբանություններ