Շնորհակալություն ենք հայտնում Քեզ, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։
Այժմ լցրու մեզ նաև Քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք Քո առջև և ոչ ամոթահար, որովհետև պիտի գաս հատուցելու յուրաքանչյուրին գործերի համաձայն։ Եվ Քեզ կվայելեն փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Օրհնիր, Քրիստոս Աստված մեր, հոգևոր օրհնությամբ Քո ծառաների կերակուրն ու ըմպելիքը և շնորհիր հոգևոր և մարմնավոր առողջություն, որպեսզի պարկեշտությամբ վայելելով այս մարմնավոր պետքերը, Քո բոլոր սրբերի հետ հաղորդ լինենք անանց բարիքներիդ և երկնքի արքայությանդ։
Ո՜վ Աստված Ամենակալ, օրհնի՛ր ուտողներին, վարձատրի՛ր սպասավորներին ու երախտավորներին, և բոլորին օրհնի՛ր Քո ողորմությամբ, Քրիստոս Աստված մեր, որ մեզ կերակրեցիր և լիացրիր։ Քեզ կվայելի փառքը հավիտյանս։ Ամեն։
Վերջին օրերին իշխանական պաշտոնյաները շարունակում են գովերգել Թուրքիայի հետ սահմանների բացման հեռանկարը՝ այն ներկայացնելով որպես տնտեսական մեծ հնարավորությունների աղբյուր։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ պատկերը այնքան էլ պարզ ու փայլուն չէ...