Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Իրանական բանակը մարտական բարձր պատրաստության վիճակում է` ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը դիմակայելու համար

Իրանական բանակը մարտական բարձր պատրաստության վիճակում է` ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը դիմակայելու համար
15.01.2026 | 17:58

Երկու օր առաջ Իրան էր մեկնել Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի մեր գործընկերը` տեղում ուսումնասիրելու իրավիճակը, հայկական համայնքի հետ խոսելու և իրական տեղեկություններ բերելու։

Քանի որ Հայաստանի կառավարությունը ունակ չէր իր քաղաքացիներին ապահովելու հարևան Իրանի ու հատկապես մեր հայրենակիցների մասին ճշմարիտ տեղեկատվությամբ, այդ դերը իր վրա վերցրեց Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը, որի տնօրենը ես եմ։

Hունվարի 14-ի երեկոյան Թեհրանից վերադարձած մեր գործընկերը պատմեց իրանական իրավիճակի մասին։

Հարևան երկրում կառավարության վերահսկողության տակ են բոլոր ենթակառուցվածքները, բողոքի ցույցերը գրեթե ամբողջությամբ մարված են, որոշ սահմանափակումներով գործում է ցամաքային և օդային հաղորդակցությունը, բայց զորքը անընդհատ տեղաշարժի մեջ է, իրանական բանակը բերված է մարտական բարձր պատրաստության վիճակի` ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարձակմանը դիմակայելու համար։

Հայկական համայնքի որոշ անդամների հետ կապի շնորհիվ տեղեկացել է, որ մեր հայրենակիցներին որևէ վտանգ չի սպառնում, թեպետ եղել են բողոքի ցույցերին մասնակցած ու վիրավորում ստացած որոշ հայեր, նույնիսկ մեկ սպանվածի մասին է խոսվում։

Քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և ԱԳՆ-ն բողոքում են, թե չեն կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ, տեղեկացնեմ, որ Թեհրանում ՀՀ դեսպանության վիճակը նորմալ է, բողոքներ չկան, մեր դիվանագիտական կորպուսը բարևներ է ուղարկել Հայաստանի անկարող կառավարությանը։

Չնայած դրան, Իրանում մեծ է ԱՄՆ-ի կողմից հարձակման վտանգի սպասումը։ Զինտեխնիկայի տեղաշարժը շատ է։

Հնարավոր է, որ Իրանը, անվտանգության նկատառումներով, առաջիկա ժամերին ընդհանրապես դադարեցնի օդային հաղորդակցությունը։ Այս պահին դեռևս բաց է Իրանի օդային տարածքը, բայց Հայաստանի հետ վերջին թռիչքները չեղարկվել են։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ