ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Էժան քայլ

Էժան քայլ
23.04.2025 | 11:41

Իմանալով, որ քպ-ականի երակներում թուրքի մեզ է ճահճացած՝ դու Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ ես բերում խորհրդարան։ Էժան քայլ է։

Նման մի բան արդեն արել էր Փայլան Գարոն՝ թուրքի մեջլիսում Զոհրապի ու Սիամանթոյի նկարներ ցուցադրելով։

Գոնե ապրիլի 24-ի նախօրեին դա չանեիր ու մեզ նորից չմեռցնեիր։

Առաջ դու արժանի էիր քպ-ին, հիմա դրան էլ արժանի չես։

Քպ-ն որպես թուրքի արտաթորանք միշտ հաստատուն դիրքերում է, իսկ դու օրվա հոսանքին հանձնված՝ մեկ այստեղ ես, մեկ՝ այնտեղ։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2678

Մեկնաբանություններ