ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ժողովուրդը երկրի աղն ու հացն է, իշխանությունը՝ անաղուհացը

Ժողովուրդը երկրի աղն ու հացն է, իշխանությունը՝ անաղուհացը
01.09.2025 | 14:40

Հայաստանի իշխանությունները ժողովրդին մեղադրում են անկիրթ և անխելք լինելու համար, նշելով, թե անկիրթ է, դրա համար էլ հայրենիքի ու պետության իրական արժեքը չգիտի։ Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների համոզմամբ, ժողովուրդը անկիրթ է, դրա համար չգիտի, որ կարելի է երկրի մի մասը հանձնել թշնամուն պարզապես լավ ապրելու համար։ Իշխանության կողմից ժողովրդի հասցեին մեղադրանքներ են հնչում թուրքերի նկատմամբ ատելություն ունենալու և խաղաղ հարևանություն չցանկանալու համար։

Բազմաթիվ ընդդիմադիրներ ժողովրդին մեղադրում են անտարբեր ու անհայրենիք լինելու համար, նշելով, թե ժողովուրդը չի պայքարում հայրենիքի համար, թույլ է տալիս, որ իշխանությունը երկիրը մաս-մաս հանձնի թշնամուն։ Շատ ընդդիմադիրներ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս ժողովրդի հասցեին, թե անտարբեր է երկրի հանդեպ, ոտքի չի կանգնում հանուն ազատագրության և նույնիսկ մեղադրում են թրքասիրության համար։

Այս ամենի ֆոնին կա մեկ ճշմարտություն.

Ժողովուրդն է կռվում պատերազմի դաշտում։ Ժողովուրդն է իր լավագույն զավակներին զոհաբերում հանուն հայրենիքի։ Ժողովուրդն է ամենաշատը տուժում թշնամու ներխուժումներից, քանի որ ժողովուրդն է ապրում սահմանամերձ բնակավայրերում, ոչ թե Երևանի կենտրոնում նստած բարձր պաշտոնյան կամ քաղաքական գործիչը։

Ժողովրդի ամենօրյա աշխատանքով է երկրի բյուջեն ստեղծվում, ժողովրդի զավակներն են իրենց գիտելիքները օգտագործում երկրի այս կամ այն հարցը լուծելու համար։

Միաժամանակ հենց ժողովուրդն է ոտքի կանգնում բոլոր ցույցերի ժամանակ, ու հենց ժողովրդի զավակներն են վիրավորվում, ծեծվում ու խոշտանգվում, ժողովրդի զավակներն են տարիներով կալանավորվում ու բանտերում մահանում։

Ժողովուրդն է երկրի և՛ աղը, և՛ հացը, հետևաբար, եթե իշխանությունը անաղուհաց է, գոնե շատ ընդդիմադիրներ այդպիսին չպետք է լինեն։

Ժողովրդին գնահատելու համար նախ պետք է ճանաչել նրան։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ