ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Վարչապետը հրաժարվեց

Վարչապետը հրաժարվեց
27.02.2015 | 00:40

«Պարոն Հարությունյան, տեղեկացրեք, որ ես եմ հրաժարվել, և ոչ թե պարտադրվել է»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` դիմելով աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանին։ Ո՛չ, խոսքը հրաժարականի մասին չէ, այլ... Գործադիրը հաստատեց մասնագիտական կրթության որակի հիմնադրամի խորհրդի կազմում փոփոխություններ մտցնելու մասին որոշումը։ Սահմանված կարգով խորհուրդը գլխավորում է վարչապետը, ներկայացված փոփոխության համաձայն, խորհրդի նախագահը պետք է հաստատվի ընտրությունների միջոցով։ «Այս փոփոխության նպատակն է նպաստել գիտության զարգացմանը»,- փոփոխությունը ներկայացնելով` հավելեց Դավիթ Հարությունյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ