ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը ժամկետների մեջ չի տեղավորվում

Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը ժամկետների մեջ չի տեղավորվում
18.11.2016 | 00:57

Թեև տրանսպորտի և կապի նախկին նախարարները վստահեցնում էին, թե Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը ժամանակին կավարտվի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նոր նախարար Վահան Մարտիրոսյանը չթաքցրեց, որ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2018-ին։ Հիշեցնենք, որ ըստ նախատեսվածի, ծրագիրը պետք է ավարտվեր 2016-ին։ Նախարարից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ փուլում է Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումն այս պահին, և արդյո՞ք ծրագիրն ուշացած չի լինի, երբ Ռուսաստանը, ԻԻՀ-ն և Թուրքիան փորձում են նոր ճանապարհ կառուցել դեպի Եվրոպա։ «Կարծում եմ՝ մեր ծրագիրը կապ չունի այդ խնդրի հետ։ Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցվում է ԻԻՀ-ից դեպի Վրաստան։ Ցանկացած ենթակառուցվածքների ստեղծում նպաստում է տնտեսության զարգացմանը։ Ինչ վերաբերում է աշխատանքների ընթացքին, այս պահին հողային աշխատանքներն իրականացվում են, իսկ բետոնապատման աշխատանքները պայմանավորված են եղանակային պայմաններով»,- ասաց նախարարը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ