Մեր հուշերի մեջ երեկվա ձյունն ավելի ճարմակ էր, քան՝ այսօրվանը, երեկվա լույսն ավելի պայծառ էր, քան՝ այսօրվանը, երեկվա ջրերն ավելի վճիտ էին, քան՝ այսօրվանը:
Դե, իհարկե, դա այդպես չէ: Միայն թե այդ իրատեսությունը ոչինչ չարժե, որովհետև եթե նույնիսկ ճշմարտությունն այլ պատկերի մեջ է եղել, եթե նույնիսկ մենք երեկը պճնում ենք չեղած զարդերով, եթե նույնիսկ այդ խտացված երանգների ստվերում ներկան արժեզրկվում է, ապա մի շտապեք անարգանքի սյունին գամել մեղավորին:
Որովհետև անցյալը գունավորվում է, որպեսզի ներկան համեմատվելու եզր ունենա, ձգտումի ուղեծիր:
Որովհետև, երբ զավակներն ուզում են նմանվել իրենց ծնողներին, դրա մեջ դատապարտելի ոչինչ չկա:
Որովհետև կարոտը չի վերադարձնի անցած-գնացածը, բայց կարող է ժպիտ դառնալ բացվող առավոտի մեջ:
Հովիկ Չարխչյան