Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Ադրբեջանը կարողանում է մտածված ու բազմաքայլ քաղաքականություն վարել, որը հնարավոր չէր լինի առանց Հայաստանում ներդրված գործող իշխանության:
2020 թվականին Բաքուն կարողացավ ցույց տալ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որ Հայաստանի գործող իշխանությունը դեստրուկտիվ է, և իրավիճակը կարելի է փոխել պատերազմի միջոցով: Դա նրան հաջողվեց...