Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Ասում են…

Ասում են…
04.04.2026 | 14:00

Ի տարբերություն Արևմուտքի, որը կոչ է անում Հայաստանին կրճատել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, մենք չենք խոչընդոտում Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Ոչ մի վատ բան չկա, որ նրանք ցանկանում են ընդլայնել իրենց արտահանման շուկաները։ Կհաջողեն, թե ոչ՝ իրենք կհամոզվեն սեփական փորձով։ Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, բայց մենք դեռ հետևում ենք, թե ինչպես են նրանց մասնագիտորեն գայթակղում։ Ակնհայտ է, որ դա առայժմ աշխատում է։ Հակառակ դեպքում չէին կայացվի նման որոշումներ, որոնք կարող են թվալ տպավորիչ, կարճաժամկետ օգուտ բերող, բայց իրականությունից կտրված, և որոնք երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ նյութական վնաս կպատճառեն այս երկրին։ Հաշվի առնելով մեր սերտ հարաբերությունները Հայաստանի ժողովրդի հետ՝ մենք չենք կարող այս մասին բացահայտ չխոսել։

Ալեքսեյ Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ