ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Ինչպես շարունակել կտրել սեփական երակները. ջերմուկ, գինի, ձուկ, իսկ հիմա նաև՝ ծաղիկներ

Ինչպես շարունակել կտրել սեփական երակները. ջերմուկ, գինի, ձուկ, իսկ հիմա նաև՝ ծաղիկներ
22.05.2026 | 16:01


Հայաստանի տնտեսական ինքնասպանությունը շարունակվում է։ Իր անդրծովյան տերերի պահանջով այս ռեժիմը շարունակում է սղոցել այն ճյուղը, որի վրա մենք նստած ենք։ Ռուսական շուկան փակվում է հայկական ապրանքների համար։ Հերթն այժմ հասել է ծաղկի արտադրանքին։

Ռուսական շուկան Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի 36%-ն է։ 2024 թվականին այն կազմում էր 11,5 մլրդ դոլար։ 2025-ին արդեն իջել է մինչև 6,4 մլրդ դոլարի՝ գրեթե երկու անգամ պակաս։ Հիմա անկման գործընթացը շարունակվում է։ Եթե խոսենք ընդհանուր ԵԱՏՄ-ի մասին, ապա առևտուրն այդ կազմակերպության երկրների հետ աճել է 12 անգամ՝ Հայաստանի անդամակցելուց հետո։ 12 անգամ։ Եվ հիմա մենք կկորցնենք այդ ամենը։

Հայաստանն արդեն իսկ շատ էր շահել և կարող էր շահել է՛լ ավելին թե՛ Եվրոպայի երկրների, թե՛ Ռուսաստանի, և թե՛ ԵԱՏՄ-ի հետ իր առևտրից։ Այն դարձել էր կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև, ինչպես միշտ՝ իր պատմության ընթացքում, և դա հանգեցրել էր վերջին տարիների տնտեսական բումին։ Բայց, ինչպես պարզվեց, մենք բարգավաճել չենք ուզում։ Մենք ուզում ենք ինքներս մեզ սնանկացնել, միայն թե արտասահմանյան հյուրերը մեզ ևս մեկ անգամ շրթունքներից համբուրեն և ուսներիս թփթփացնեն։

Ոչ ոք չի ստիպում Ադրբեջանին, Թուրքիային, Հնդկաստանին, Չինաստանին և տասնյակ այլ երկրների ընտրություն կատարել Արևմուտքի և Արևելքի միջև։ Բոլորն էլ առևտուր են անում և՛ մեկի, և՛ մյուսի հետ ու միլիարդներ են վաստակում։ Իսկ մեր ղեկավարին համոզեցին զոհաբերել իր ժողովրդի շահերը՝ ուրիշի խաղում խաղաքարտ դառնալու համար։

Հաջորդ փուլը Ռուսաստանի օդային տարածքի փակումն է, Հայաստանի 300-500 հազար քաղաքացիների արտաքսումը Ռուսաստանից, ՌԴ տարածքում մեր աշխատողների կողմից ուղարկվող 5 միլիարդ տրանսֆերտների կորուստը։ Աղքատություն, գործազրկություն, տարրական պարենամթերքի պակաս, հնարավոր է՝ նույնիսկ սով։ Դա կլինի վերադարձ 90-ականներ, հատկապես, եթե ատոմակայանը փակեն։ Եվ եթե գազի ու հոսանքի գինն աճի 3 անգամ։

Սա կարծես Հայաստանի տնտեսության փուլային ոչնչացման միտումնավոր մշակված ծրագիր լինի։ Առանց մյուս կողմից որևէ այլընտրանքի, միայն սիրուն բառեր։ Ինչո՞ւ է դա արվում։ Ինչո՞ւ են մեզ ստիպում ինքնակամ օղակը գցել մեր վզին։

Եվ իմանալով, որ հետևանքներն աղետալի են լինելու, այս մարդը կրկին ձևացնում է, թե ինքը նման ոչ մի բան չի անում, թե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ նորմալ է։ Որպեսզի ընտրություններում ձայներ ստանա, իսկ հետո մեղքը բարդի ուրիշների վրա։ Կարող եք չկասկածել, որ երբ Հայաստանում տնտեսական կոլապս սկսվի, նա կասի, որ դա իր մեղքը չէ։

Հայաստանի ինքնասպանությունը կանգնեցնել կարող եք միայն դուք՝ հայ ընտրողներդ, հունիսի 7-ին։ Դուք ընտրություն եք կատարելու ձեր երկիրը պահպանելու և դրա տնտեսությունը վերականգնելու շանսի ու տնտեսական փլուզման, գործազրկության ու սովի միջև։ Ընտրությունը ձերն է, սիրելի՛ հայրենակիցներ։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 119

Մեկնաբանություններ