Ինչքան շատ եմ հետևում ընտրություններին, այնքան ավելի է ամրապնդվում այն միտքը, որ ընտրելու իրավունքը պետք է տրվի միայն հատուկ IQ թեստ կամ բազային քննություն անցած մարդկանց։
Եկեք տրամաբանենք.
Վարորդական իրավունք ստանալու համար մենք քննություն ենք հանձնում, որովհետև ղեկին նստած անպատասխանատու մարդը վտանգ է հանրության համար։
Բժշկությամբ կամ իրավաբանությամբ զբաղվելու համար տարիների կրթություն ու լիցենզավորում է պետք, որովհետև մարդկային կյանքեր ու ճակատագրեր են որոշվում։
Զենք կրելու համար անցնում ենք հոգեբանական լրջագույն ստուգումներ։
Բայց երբ խոսքը վերաբերում է պետության, երկրի ու ամբողջ ազգի ճակատագիրը որոշելուն, այդ հսկայական պատասխանատվությունը տրվում է բացարձակապես բոլորին՝ առանց հաշվի առնելու նրանց պատճառահետևանքային կապերը հասկանալու, ինֆորմացիան վերլուծելու կամ պարզագույն մանիպուլյացիաները տարբերելու ունակությունը։
Արդյունքում՝ ով ասես կարող է որոշել բոլորիս ապագան։
Մարդկության պատմության մեջ կա՞ այս հարցի արդարացի պատասխանը, թե՞ սա ժողովրդավարության ամենամեծ պարադոքսն է։
Հ.Գ. Ու սա պետք է վերաբերի երկու կողմին էլ։ Մարդը պետք է անցնի գոնե այս 3 հիմնական թեստերը, որպեսզի նախ՝ իրավունք ստանա դնելու իր թեկնածությունը, և երկրորդ՝ ունենա ընտրելու իրավունք.
IQ (ինտելեկտի) թեստ՝ պարզ տրամաբանությունն ու պատճառահետևանքային կապերը հասկանալու համար։
Քննադատական մտածողության թեստ՝ տեղեկատվական աղբը, ֆեյքերն ու բացահայտ մանիպուլյացիաները ֆիլտրելու համար։
Էմոցիոնալ ինտելեկտի (EQ) և հոգեբանական կայունության ստուգում՝ որոշումները ոչ թե ագրեսիայով, վախով կամ կուրորեն՝ պոպուլիստական լոզունգներով կայացնելու, այլ սառը դատողությամբ։
Եթե չկա այս բազային ադեկվատությունը, ուրեմն չպետք է լինի ո՛չ ընտրվելու հավակնություն, ո՛չ էլ ուրիշների ճակատագիրը տնօրինելու քվե։
Արփի Վանյան