Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ազգային ժողովը չի՞ ինքնալուծարվի

Ազգային ժողովը չի՞ ինքնալուծարվի
30.01.2021 | 14:56

«Ժողովուրդը» գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ ձեւով կոնսենսուս չկա իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած այն նախագծի վերաբերյալ, թե պետք է ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնելուց հետո հնարավորություն տալ խորհրդարանը ինքնալուծարելու:


Ըստ մեր տեղեկությունների՝ Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագիծը, իմքայլականների կարծիքով, անիրագործելի է, եւ կարծիք են արտահայտել, թե իրենք հերթական անգամ հայտնվելու են շատ տհաճ իրավիճակում: Եվ հենց այդ պատճառով էլ իշխող թիմում անգամ չեն էլ ցանկանում քննարկել առաջիկայում: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Վահագն Հովակիմյանը այնպիսի մտքեր, առաջարկներ է ներկայացնում, որ պատգամավորների համար շատ դեպքերում ծիծաղելի են թվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Վահագն Հովակիմյանից պարզել՝ իրական է տեղեկությունը, որ խմբակցությունում իր առաջարկած նախագիծը հավանության չի արժանացել: «Դեռեւս այդ նախագիծն այդպես չի քննարկվել, այսինքն՝ քննարկման փուլում է, ու չեմ էլ բացառում, որ հավանության չի արժանանա, բայց այս պահին այդպիսի որոշում չունենք: Ոչ բացասական, ոչ դրական որոշում չկա, իմ ակնկալիքն է, որ հավանության արժանանա, բայց ես չեմ բացառում, որ հավանության չի արժանանա», գալուստսահակյանական ոճով հայտարարեց Վահագն Հովակիմյանը:


Մեր դիտարկմանը, թե երբ են պատրաստվում իր առաջարկությունները քննարկել խմբակցությունում, ասաց. «Չգիտեմ, երեւի առաջիկայում: Ես մտադիր չէի այդպես արագացնել դրա քննարկումը, ուղղակի հարցը եկավ մամուլի դաշտ, սկսվեց քննարկվել»:

Դիտվել է՝ 7706

Մեկնաբանություններ