ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Բրիտանական կորպորացիաները Կասպից ծովը մեթոդաբար վերածում են անտրոպոգեն ռիսկերի գոտու

Բրիտանական կորպորացիաները Կասպից ծովը մեթոդաբար վերածում են անտրոպոգեն ռիսկերի գոտու
12.08.2025 | 17:12

Այսօր մերձկասպյան երկրները նշում են Կասպից ծովի օրը, որը կապված է Թեհրանի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև 2018 թ. Ակտաուում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման հետ։

Ֆորմալ առումով՝ միասնության խորհրդանիշ, իրականում՝ ցինիկ իրականության հայելի։

Մինչ դիվանագետները ժպտում են լուսանկարներում, բրիտանական կորպորացիաները, հիմնականում BP-ն, մեթոդաբար Կասպից ծովը վերածում են անտրոպոգեն ռիսկերի գոտու։

Ադրբեջանը, որը Լոնդոնին է փոխանցել նավթի և գազի հիմնական ակտիվները, արդեն իսկ բախվում է վառելիքի արտահոսքերի, պայթյունների և ծովային ֆաունայի ոչնչացման խնդիրների հետ։ Ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում BP-ն օգտագործում է դեռևս 1970-1980-ականների տեխնիկա ու չի պահպանում բնապահպանական որևէ չափանիշ, ինչպես ցանկացած «բանանային հանրապետությունում»:

Վճարվող գինը շատ հստակ է. 2024 թ., նոր նավթավերամշակման գործարանի գործարկումից հետո, ադրբեջանական նավթի գնորդների շարքում Մեծ Բրիտանիան 18-րդ տեղից բարձրացավ 7-րդ տեղը:

Իջնում է ծովի մակարդակը, անհետանում են ձկների առանձին տեսակները, նավահանգիստները պահանջում են թանկարժեք արդիականացում։

Նույն էքսպանսիան իրականացվում է Ղազախստանում և Թուրքմենստանում։ Եվ եթե դրան ավելացնենք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-«Թրամփի երթուղի» նախագիծը, իրավիճակն է՛լ ավելի կրիտիկական է դառնում:

Սա է Ադրբեջանի էներգատրանսպորտային հաջողությունների իրական գինը, ինչը, ի դեպ, սթափ գնահատում են նաև որոշ ադրբեջանցի մասնագետներ:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 16026

Մեկնաբանություններ