Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Թուրքիան և Ադրբեջանը` Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմում

Թուրքիան և Ադրբեջանը` Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմում
05.03.2026 | 16:14

Որքան էլ զավեշտալի թվա` Թուրքիան և Ադրբեջանը տարբեր կողմերում են։

Թուրքիան մտավախություն ունի, որ տարածաշրջանում կրկին կթեժանա քրդական գործոնը։ Չմոռանանք, որ 2015-16 թվականներին քրդական խնդիրը Թուրքիայում հասել էր գագաթնակետին։ Քրդաբնակ հարավային և հարավ-արևելյան նահանգները փորձում էին առանձնանալ, անգամ Հաքքարի քաղաքը հայտարարեց, որ առանձնանում է Թուրքիայից։ Թուրքերը ստիպված եղան ծանր զինտեխնիկայով շրջափակել քաղաքն ու կրակի տակ վերցնել։ Մի խոսքով, հիմա Թուրքիան ևս մտավախություն ունի, որ այս պատերազմում քրդերին խառնելը վտանգավոր է։

Ադրբեջանի դեպքում բոլորովին այլ է։ Նախ՝ նավթի գներն են աճում, ինչն էլ օգուտ է Ադրբեջանին։

Բացի այդ, Ադրբեջանի տարածքային նկրտումները կարող են շոշափելի դառնալ՝ ի հաշվի Իրանի տարածքների։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի ծրագրերի մեջ կա նաև Իրանի մասնատում, և հենց այստեղ Ադրբեջանի ախորժակը բացվում է։ Այս պատերազմի երկարաձգումը բխում է Ադրբեջանի շահերից նաև հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների առումով, քանի որ թուլանում է «կարմիր գծերի» մասին խոսող Իրանը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ