Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

«Փափուկ բարձ»՝ Հայաստանի գլխի տակ. Տիգրան Աբրահամյան

«Փափուկ բարձ»՝ Հայաստանի գլխի տակ. Տիգրան Աբրահամյան
19.09.2022 | 07:35

Հետաքրքիր զուգադիպությամբ Ալիևն ու Էրդողանը, մեկ օրվա տարբերությամբ, խոսում են Հայաստանի ուղղությամբ տեղի ունեցած ագրեսիայի ավարտի մասին։
Իհարկե, այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը չի շտապում հետ քաշել իր ռեզերվային ուժերը կամ ռեժիմի փոփոխություն անել մարտական բարձր պատրաստականության բերված զինված ուժերի հարցում։


Ավարտվե՞լ է պատերազմի այս փուլը՝ շատ դժվար է միանշանակ գնահատել։
Տպավորությունս ավելի շատ այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջների վերաբերյալ որոշակի երաշխիքներ են ստացել և սպասում են դրանց արագ կյանքի կոչմանը, հակառակ դեպքում, կրկին կհայտարարվի, որ Հայաստանը սահմանին «սադրանքներ է հրահրում», և նորից կմտնենք մարտական գործողությունների ակտիվ փուլ։
Ամեն դեպքում, «խաղաղասիրական» հայտարարություններ հնչեցնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան նվազագույնը 2 խնդիր են լուծում. առաջինը՝ միջազգային հանրությանը ցույց տալիս, թե շահագրգիռ չեն պատերազմական գործողությունների վերսկսման համար, երկրորդ՝ «փափուկ բարձ» դնում Հայաստանի գլխի տակ՝ նոր հարվածի անսպասելիությունը ապահովելու համար։

Դիտվել է՝ 13287

Մեկնաբանություններ