ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Ասում են

Ասում են
27.10.2022 | 07:28

Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, կրկնապատիկ եռանդով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։


Արտաքին ուժերի` Մոսկվայի և Երևանի միջև վիճաբանություն հրահրելու փորձերը հաջողության չեն հասնի։ ՌԴ–ն վճռական է Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը ամրապնդելու հարցում, ինչը թույլ կտա համատեղ ուժերով հաղթահարել առկա մարտահրավերները։


Մարիա Զախարովա

Դիտվել է՝ 45753

Մեկնաբանություններ