Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Աստիճանաբար աշխարհը մտնում է Դժոխք

Աստիճանաբար աշխարհը մտնում է Դժոխք
27.05.2025 | 11:00

Արհեստական բանականությունը շուտով ողջ աշխարհն իրար է խառնելու, և ոչ ոք չի կարողանալու թացն ու չորը, իրականն ու անիրականն իրարից տարբերել։

Արդեն համացանցը լցվում է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերով։

Երբեմն հնարավոր է լինում տարբերել անիրականը, բայց շատ հաճախ դժվարանում ես որոշել արհեստականը, սարքովին։

Աստիճանաբար աշխարհը մտնում է Դժոխք, որը հենց ինքն է ստեղծել։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 11280

Մեկնաբանություններ