«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Դիվանագիտության մի ամբողջ գիտաճյուղ «ռասխոդ» եղավ

Դիվանագիտության մի ամբողջ գիտաճյուղ «ռասխոդ» եղավ
06.01.2026 | 18:06

Երկու գերտերության ղեկավարներ մեր օրերում կարող են գրազ գալ, թե իրենցից հատկապես ու՞մ համապատասխան կառույցը ավելի արագ կարող է գողանալ ու պատանդ վերցնել որևէ այլ պետության ղեկավարի:

Իսկ գրազի առարկան կարող է լինել ինչ-որ այլ պետությունը սեփական կառավարման տակ դնելը, իրենց վասալը, նահանգը, գուբերնիան, սանջակը սարքելը:

Միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության մի ամբողջ գիտաճյուղ расход եղավ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3027

Մեկնաբանություններ