Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Да здравствует ստորագրված գազան թուղթը

Да здравствует ստորագրված գազան թուղթը
20.05.2026 | 13:49

ժողվարչապետ փաշինյանի միրզոյան արոն և Լիտվայի պես գերտերության արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:

Բնականաբար, չեմ կարդացել սրանց ստորագրածի տեքստը, բայց մի հարց է հետաքրքրում:

Սույն Կեստուտիս Բուդրիսը օրեր առաջ կոչ էր արել ՆԱՏՕ-ի երկրներին օկուպացնել ՌԴ Կալինինգրադի մարզը և պատրաստակամություն հայտնել մասնակցել այդ ֆենոմենալ օպերացիային:

Հիմա, փաշինյան նիկոլի Նոր Հայաստանը միրզոյան արոյի ստորագրած թղթով ի՞նչ պարտավորություններ է ստանձնել այդ դարակազմիկ պրոյեկտում:

Զո՞րք է ուղարկելու Կալինինգրադ, թե՞․․․

Կարծում եմ, ՔՊ-ականները՝ բադալյան լուլուի առաջնորդությամբ, ավելի մեծ ներդրում կունենան Կալինինգրադի ազատագրման գործում, քան ցանկացած զինուժ:

Եվ ուրեմն, да здравствуют Նոր Հայաստանի եվրա․․․ Եվրամիության տարածքում՝ Ռուսաստանի դեմ անհաշտ պայքարի առաջնագծում: Да здравствует փաշինյան նիկոլի միրզոյան արոյի ստորագրած գազան թուղթը:

УРА!!!

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5588

Մեկնաբանություններ