Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հարցեր՝ «6-րդ պալատից»

Հարցեր՝ «6-րդ պալատից»
21.05.2026 | 13:08


Էսօր մի բան էլ իմացա. որոշ հարցեր տալու հնարավորություն ունի միայն և բացառապես մեռած մարդը։ «Ինչու՞ ես դու կենդանի» հարցի հասցեատերը սկզբունքորեն կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը, և բացարձակ նշանակություն չունի` Արցախի՞ց է, Սյունիքի՞ց, թե՞ Շիրակից։ Վերջ, եթե չես մեռել, ուրեմն, ձայնդ չլսեմ։

Մտածում եմ` զարտուղի ճանապարհով Սեբեոսի «Պատմությունը» հայտնվել է «6-րդ պալատում»։ Այնտեղ այսպիսի դրվագ կա, որ Աբբասյան խալիֆներից ոմանք հարկ էին գանձում նաև քրիստոնյա մեռելներից, պարզապես այն բացառությամբ, որ մեռելներից կրկնակի քիչ էր գանձվում։ Այսինքն, եթե ուզում էիր հարկերը կիսով չափ վճարել, պետք է մեռնեիր։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 5365

Մեկնաբանություններ