Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Վանիր մեղքը սիրով

Վանիր մեղքը սիրով
03.06.2026 | 00:02
Հունիսի 3

- Տեր, սիրում ենք Քեզ և գովում ենք Քեզ:
Դու ես մեր ուրախությունն ու մեր գերազանց վարձը:
- Մի մոռացեք, որ սերն այն զորությունն է, որ կերպարանափոխում է աշխարհը: Սերը ոչ միայն Իմ հանդեպ, ոչ միայն ձեր սիրելի մի քանի մարդկանց հանդեպ, այլ սեր, որ տածում եք ամենքի նկատմամբ` մաքսավորների, մեղավորների, բարոյապես ընկածների:
Սերը միակ զենքն է, որի միջոցով դուրս է նետվում մեղքը. դուրս վտարեք մեղքը սիրով:
Հեռու վանիր քեզնից վախը, տխրությունը, հուսահատությունը և ձախողված լինելու զգացումն Աստծուն ուղղված փառաբանությամբ:
Փառաբանությունը նշանակում է ճանաչել ու ընդունել այն ամենը, որ Ես եմ տալիս ձեզ:
Մարդկանցից քչերն են նոր նվերներ ուղարկում, մինչև որ չի հավաստվում նախորդ նվերը ստանալու փաստը: ՈՒրեմն գովիր ու գոհացիր, հաստատելով քո ընդունած նվերները, որպեսզի Իմ տալու և օրհնելու ճանապարհը բաց պահեն Ինձ համար, է՛լ ավելի պարգևներ հեղելու շնորհակալ սրտի վրա:
Սովորիր, ինչպես երեխան է սովորում պարզորեն ասել` շնորհակալ եմ, իբրև քաղաքավարության քայլ, թեկուզ և առանց երախտագիտության իրական զգացումի: Ասեք այս, մինչև որ շնորհակալության և ուրախության զգացումը, ի վերջո, միահյուսվի ասված խոսքին:
Մի ակնկալեք զգալ կամ իմանալ, թե վերոհիշյալ փորձառությունները զգացել կամ ապրել են ուրիշները: Դուք պարզորեն քայլեք հնազանդության հարթ ճանապարհով, և ձեր հարատև ջանքը կվարձատրվի, երբ հասնեք աղբյուրին՝ ջրի զվարթ աղբյուրին:
Հրճվեք Ինձնով և ինչքան կարող եք, հրճվանք սփռեք ձեր շուրջը:
Դիտվել է՝ 3348

Մեկնաբանություններ