Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններում շատ ավելի առաջ էին գնացել, քան ենթադրվում էր

Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններում շատ ավելի առաջ էին գնացել, քան ենթադրվում էր
11.06.2026 | 12:01

The New York Times-ի տվյալներով՝ իրավիճակի վերջին սրացումներից առաջ, Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններում շատ ավելի առաջ էին գնացել, քան ենթադրվում էր։

ՈՒրանի հարստացման դադարեցում

ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը կարող է համաձայնվել՝ 15 տարի ժամկետով սառեցնել ուրանի հարստացման աշխատանքներից։ Ինչ վերաբերում է արդեն, իսկ հարստացված ուրանի պաշարների ճակատագրին, ապա, ըստ պարբերականի, քննարկվում է նաև դրանց նոսրացման (dilution) տարբերակը։ Այդ դեպքում Իրանի իշխանությունները կարող են հայտարարել, որ նյութը մնում է երկրի տարածքում, սակայն դրա ռազմական նշանակությունը զգալիորեն կնվազի։

Միջուկային օբյեկտների մասով

Վաշինգտոնը պահանջում է ապամոնտաժել Նաթանզի, Ֆորդոյի և Իսպահանի օբյեկտները։ Թեհրանը պնդում է պահպանել առնվազն մեկ օբյեկտ՝ որպես միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու իր իրավունքի առարկա։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել մեկ վերգետնյա օբյեկտի պահպանման տարբերակը՝ միջազգային խիստ վերահսկողության պայմաններում։

ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների լիարժեք մուտքի իրավունք

Ամերիկյան կողմը պահանջում է անսահմանափակ ստուգումներ, ներառյալ՝ անակնկալ այցեր։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Իրանը կհամաձայնի՞ դրան։

Կարծում եմ, որ նշված պայմաններն ու բանակցային հարցերն ամբողջական չեն, և վերջնական համաձայնության գալու համար կողմերն ունեն նաև այլ առանցքային հարցեր: Այնուամենայնիվ, քննարկվող պայմանները զգալիորեն ավելի խիստ և ընդգրկուն են, քան 2015թ. Բարաք Օբամայի վարչակազմի օրոք եղած համաձայնությունները։

Այսօր, դեռևս լուծված չէ ամենազգայուն հարցերից մեկը՝ Իրանի 25 մլրդ դոլարի չափով ակտիվների ապասառեցումը։ Թեհրանը պահանջում է ստանալ այդ միջոցների հասանելիություն, մինչդեռ ԱՄՆ-ը պատրաստ է այդ քայլին գնալ միայն ապագա համաձայնությունների փուլային և շարունակական կատարման դեպքում։

Այսպիսով, չնայած ներկայիս լարվածությանը՝ կողմերի միջև բանակցությունները, ըստ երևույթին, ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 15176

Մեկնաբանություններ