Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման ամոթալի գործընթացը դրվել է գիտական խորհրդի «ուսերին»

ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման ամոթալի գործընթացը դրվել է գիտական խորհրդի «ուսերին»
13.06.2026 | 14:33

ԵՊՀ-ն վեհի չէ:

ԵՊՀ-ում արտասահմանյան գրականության ամբիոնն են լուծարում: Խնդիրն ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանն է: Վերջինս ընդդիմադիր հայացքներ ունի:

Ամբիոնի լուծարման ամոթալի գործընթացը դրվել է ԵՊՀ-ի գիտական խորհրդի «ուսերին»: Վստահ եմ` ԵՊՀ-ի գիտական խորհուրդն ընդգծված ջանասիրությամբ կկատարի քաղաքական հալածանքի ողջամիտ կասկած առաջացնող առաջադրանքը: Չի կարող չկատարել:

Ինչպե՞ս կարող է խմբային, ենթադրաբար` քաղաքական, բուլինգին չմասնակցել մեկը, ով բանկից մեծ գումար է վերցնում, կեղծ ամուսնալուծության և, հետագայում` կեղծ սնանկացման հիմքով գումարը բանկին չի վերադարձնում:

Ինչպե՞ս կարող է խմբային, ենթադրաբար` քաղաքական, բուլինգին չմասնակցել մեկը, ով հայտնի գիտնականի աշխատություններից բառ առ բառ տեքստեր է արտագրում, դրանք ներառում իր գիտական թեզի մեջ և պաշտպանում այն:

Ինչպե՞ս կարող է խմբային, ենթադրաբար` քաղաքական, բուլինգին չմասնակցել մեկը, ով աշխատանքային ժամերին օրվա իշխանության, իսկ երեկոյան ժամերին օրվա ընդդիմության կողմնակիցն է:

Ինչպե՞ս կարող է խմբային, ենթադրաբար` քաղաքական, բուլինգին չմասնակցել մեկը, ով անգիր իմանալով ԵՊՀ-ում տեսախցիկների գտնվելու վայրը, մարդկանց, օրինակ` ինձ, հետ հանդիպում է չնկարահանվող գոտում, ռեկտորի վերաբերյալ «տեղեկություններ» տրամադրում, այնուհետև, նույն ռեկտորի հետ սուրճ ըմպում:

Ինչպե՞ս կարող է խմբային, ենթադրաբար` քաղաքական, բուլինգին չմասնակցել մեկը, ով ֆեյք օգտահաշիվներով իր բազմամյա գործընկերոջ մասին լրատվամիջոցներին վարկաբեկիչ «տեղեկություններ է» տրամադրում: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Հիշեցնեմ` խոսքը շատ «հզոր»` բարձր գիտական աստիճան ունեցող, ակադեմիկոսների, պրոֆեսորների, դոցենտների մասին է: Եվ որևէ մեկը մինչ օրս կասկածում էր, որ նրանք կարող են դավաճանել իրենց խմբային շահե՞րը:

Կարծում եմ` մինչև տարեվերջ ԵՊՀ-ն նոր ղեկավարություն կունենա:

Վստահ եմ` Անուշ Սեդրակյանը կհաղթի, ամբիոնը կվերականգնվի:

Սակայն խիստ կասկածում եմ, որ ԵՊՀ-ի նոր ղեկավարությունը կձերբազատվի ԵՊՀ-ի անունն ու բարի համբավն արատավորող «հզորներից», քանզի վերջիններս իրենց տեղը գտնում են բոլոր միջավայրերում:

ԵՊՀ-ն վեհի´:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ