Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հայաստանի համար գումարներ գտնվում են հենց այն ժամանակ, երբ պետք է վնաս հասցնել Մոսկվային

Հայաստանի համար գումարներ գտնվում են հենց այն ժամանակ, երբ պետք է վնաս հասցնել Մոսկվային
02.07.2026 | 16:16

«Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 միլիոն եվրո». Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Այսպիսով, մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ բառացիորեն ամեն ինչի։ Հայաստանի համար գումարներ գտնվում են հենց այն ժամանակ, երբ պետք է վնաս հասցնել Մոսկվային։ Եվ հայկական ապրանքների համար եվրոպական շուկան պատրաստ են բացել միայն այն դեպքում, երբ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի շուկայից։

Հետաքրքիր տնտեսական ինտեգրում է ստացվում. այն բացառապես քաղաքական մանիպուլյացիայի և քաղաքական շահերի առաջմղման գործիք է։ Դե ինչ, եթե դա չի լինելու այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի դեպքում, երբ ի վերջո սահմանափակումներ մտցվեցին ուկրաինական արտահանման նկատմամբ, թող փորձեն։ Տեսնենք, թե դա որքան կտևի, ինչպիսին կլինեն հայկական ապրանքների գները Եվրոպայում, ինչպես կընթանա սերտիֆիկացման գործընթացը և այդպես շարունակ։

Իսկ հետո առաջարկում եմ ամեն անգամ, երբ մեզ գումար կամ Բրյուսելի ուշադրությունը պետք լինի, վազել Մոսկվա և ձևացնել, թե ուզում ենք հետ վերադառնալ։ Միայն այդ ժամանակ եվրոպացի հյուրերը նորից կսկսեն գալ մեզ մոտ և մեծ գումարներ տալ։

Շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Հենց սա էլ ես անվանում էի տնտեսության վերածում քաղաքական զենքի՝ weaponization of economics:

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 6058

Մեկնաբանություններ