Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Բացառիկ ցուցանմուշ

Բացառիկ ցուցանմուշ
19.08.2026 | 16:51

Նիկոլոիդ ոստիկանը մի այլ կատեգորիա է։ Բրածո։ Բացառիկ ցուցանմուշ։

Էսօր Եվրամիության քամբախի մոտ ակցիայի ժամանակ պատի տակ կանգնած ծխում էի, երբ կողքիս կանգնած ոստիկանի հայացքը մի տեսակ անսովոր բանական թվաց ու հետը զրույցի բռնվեցի․

- Դուք հիմա մեզանից էլ, բոլորից էլ քաղաքականապես ավելի հասուն եք։

- Էդ խի՞ որ։

- Որովհետև մենք մեկումեջ ենք մասնակցում էս ակցիաներին, իսկ դուք ստիպված եք միշտ ներկա լինել։ Էս ելույթները անընդհատ լսելով՝ հասունանում եք ու մի օր էլ, ինչ իմանաս, կարող ա հեղափոխություն անեք։

- Յանի ի՞նչ էս ասում որ։

- Ուրեմն չեք հասունանո՞ւմ։

- Դու հետևի էդ ասածներիդ, հիմա ասել էի՝ ով ա հասունանում։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 7418

Մեկնաբանություններ