Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում ու հարակից գոտիներում նոր աղետների պատճառ դառնալ

Եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում ու հարակից գոտիներում նոր աղետների պատճառ դառնալ
06.09.2026 | 17:43

Վերջին շրջանում առիթներ ունեցել եմ հրապարակային խոսելու, որ ուկրաինական պատերազմը, այսպես շարունակվելու դեպքում, կարող է տարածվել նաև Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս՝ այլ երկրներում: Այն պետք է հնարավորինս շուտ կանգնեցնել:

Եվրոպական որոշ երկրների ու գործող որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում ու հարակից գոտիներում նոր աղետների պատճառ դառնալ: Ոչ մի երաշխիք չկա, որ աշխարհն այսօր ապահովագրված է սահմանափակ միջուկային հարվածներից:

Քիչ երկրներ կան, որ կարող են ռեալ ներգործություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու և խաղաղության հասնելու գործում: ԱՄՆ նախագահ Թրամփի բանագնացներ Սթիվ Ութքոֆի և Ջերարդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած միջնորդական առաքելությունը գուցե բացառիկ (գուցեև վերջին հնարավորություն) դեր ունենա եվրոպական տարածաշրջանի ապագայի համար: Այդ պատերազմը պետք է հնարավորինս արագ կանգնեցնել: Այն այլևս վտանգավոր է շատ երկրների համար, և առաջին հերթին՝ Եվրոպայի:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 11634

Մեկնաբանություններ