«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

ՈՒկրաինական իրականության պատրանքներն ու Թրամփի սխալը

ՈՒկրաինական իրականության պատրանքներն ու Թրամփի սխալը
12.10.2026 | 11:24

Ամերիկայի նախագահն ասում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք, այսինքն՝ մեկը, ով կկարողանա բանակցել և հաշտվել Ռուսաստանի հետ:
Թրամփի այս խոսքերն ի ցույց են դնում Ուկրաինայի, ուկրաինականության և ուկրաինական նացիզմի՝ բանդերականության բացարձակ չիմացությունն ու այն հասկանալու անկարողությունը: Մի՞թե Զելենսկին զտարյուն, անմեղսունակ բանդերական է։ Իհարկե՝ ո՛չ: Զելենսկին թքած ունի թե՛ ուկրաինացիների և թե՛ ռուսների վրա. նա ընդամենը իր դերը խաղացող ծաղրածու է: Եվ Զելենսկին, ի տարբերություն Թրամփի, հիանալի հասկանում է, որ եթե հանկարծ բանակցությունների նստի ու ռուսներին զիջի թեկուզ մի թիզ հող, հաջորդ իսկ օրը բանդերականների կողմից մոլեկուլների կբաժանվի:
Եթե Թրամփը գոնե մոտավոր պատկերացում կազմեր բանդերականության մասին, ապա կասեր. «Ուկրաինային ՆՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է ՊԵՏՔ»՝ մեկ ուրիշ, այլ ժողովուրդ, որը կլինի մեղսունակ և կգիտակցի, որ այլևս չունի Օդեսա, Խարկով, Կիև, Ղրիմ ու նման տարածքներ, և կհամակերպվի իրականության ու հարևանների հետ:
Իսկ քանի որ Ուկրաինայում ուրիշ ժողովուրդ լինել չի կարող, Թրամփին մնում է ընդամենը չխանգարել Վլադիմիր Պուտինին՝ կոտորելու եղածն ու աշխարհն ազատելու բանդերական ժանտախտից:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 5831

Մեկնաբանություններ