Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Слово пацана»-ն՝ դպրոցական ծրագրու՞մ. ու՞մ է ձեռնտու վարկաբեկել ռուսական մշակույթը

«Слово пацана»-ն՝ դպրոցական ծրագրու՞մ. ու՞մ է ձեռնտու վարկաբեկել ռուսական մշակույթը
24.11.2026 | 15:13

Ղազարյան Պետոյի կնիկը՝ Անդրեասյան Ժաննան՝ Զապի և Օշականցի Գևորիկի զինակից ու գաղափարակից։
Զարմանալի է, որ Հայաստանի ամենախայտառակ երևույթների ու իրադարձությունների մասին իմանում ենք ռուսական մամուլից։ Պատճառը թերևս այն է, որ Հայաստանում սպառվել կամ երբևիցե գոյություն չի ունեցել լուրջ հրապարակախոսական, քաղաքագիտական միտք։
Օրինակ՝ այսօր վերջապես հասկացանք, որ Ղազարյան Պետոն կնիկ ունի, որ էլ դու սուս՝ աշխարհը չունի. կրասավիցա, սպորտսմենկա, գողականկա։ Ուրեմն, Նոր Հայաստանի դպրոցների 9-րդ դասարանցիների ռուսաց լեզվի դասերի հանձնարարությունների ցանկում ընդգրկված է «Слово пацана. Кровь на асфальте» խայտառակ և անճաշակ սերիալի դիտումը։ Նշեմ, որ դա գողականների մասին ֆիլմ է՝ արյունալի տեսարաններով և այլ այլանդակություններով լի։ Ինչո՞ւ են այդ ֆիլմը խցկել ուսումնական ծրագրի մեջ՝ ի հեճուկս ժողվարչապետի դաժան պայքարի քրեական ենթամշակույթի, այն է՝ գողականի դեմ։
Պատճառն ակնհայտ է։ Սրանց հեղափոխությունից հետո երկրի կրթական համակարգի քվոտան բաժին հասավ Սորոս Ջորջին, որի նպատակը ռուսատյացության սերմանումն ու տարածումն է Հայաստանում, իսկ դրա համար անհրաժեշտ է նաև զզվանք առաջացնել երեխաների մոտ Ռուսաստանի ամեն ինչից։ Բա հո Չեխովի պատմվածքները չէի՞ն պարտադրի հայ դեռահասներին կարդալ, քանզի կարող է լավ բան սովորեին և համակրանքով վերաբերվեին Ռուսաստանին ու ռուսական մշակույթին. հո Չայկովսկու բալետները չէի՞ն հրամցնի կամ Կոզինցևի ու Էյզենշտեյնի ֆիլմերը, եթե կա քաղաքական ծրագիր՝ վարկաբեկել ռուսական ամեն ինչը, նողկանք առաջացնել Ռուսաստանի, ռուսական մտքի և մշակույթի հանդեպ։
Ազգային ժողովի պատգամավորներին առաջարկում եմ՝ հաջորդ չորեքշաբթի Ղազարյան Պետոյի կնգան՝ Անդրեասյան Ժաննային հարց ուղղել այս մասին։ Հետաքրքրվել, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ նախարարությունն անտեսում է ժողվարչապետի՝ գողականի դեմ անհաշտ պայքարը, մի՞թե Չեխովը, Տոլստոյը, Չայկովսկին և մյուսներն ավելի փոքր գեղարվեստական և դաստիարակչական պոտենցիալ ունեն, քան «Слово пацана. Кровь на асфальте» խայտառակագույն ֆիլմը։ Այսքանը։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ