ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀԿ-ն` ՀՅԴ-ին. «Ինչքան մենք ունենք, էնքան էլ դուք ունեք»

ՀՀԿ-ն` ՀՅԴ-ին. «Ինչքան մենք ունենք, էնքան էլ դուք ունեք»
29.04.2014 | 13:22

«Չեմ կարող հասկանալ ներդման ժամանակ գերհարուստը որն է: Խոսքը վերաբերում ա շքեղության հարկին: Գերհարուստը գերհարուստն ա: Ինչքան մենք ունենք, էնքան էլ դուք ունեք: Հա, հա»,- «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հեգնելով դաշնակցությանը, ասաց զեկուցող Վարդան Այվազյանը: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցը նաև հիմք տվեց ՀՀԿ-ին հիշեցնել դաշնակցության «անցյալը» և նկատեց, որ ժամանակին այդ կուսակցությունը «կողմ» է քվեարկել այս օրենքին:

Օրենքով նախատեսում է «շքեղության հարկում» վերացնել հատկապես այն դրույթը, որն առնչվում է ավտոմեքենաների ներմուծման համար լրացուցիչ հարկ սահմանելուն: Ավելին, այս օրենքի հետևանքով բյուջեն ունեցել է 3 մլրդ դրամի կորուստ:
Հավելենք, որ այս պահին ԱԺ նիստին զուգահեռ ընթանում է նաև ԱԺ նախագահի փակ գաղտնի ընտրությունը: Թեկնածուները երկուսն են` Գալուստ Սահակյան և Հրանտ Բագրատյան: Ռուբեն Հակոբյանը երեկ ինքնաբացարկ հայտարարեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ