Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ջերմ և անմիջական զրույցի ընթացքում հանրապետական կուսակցության անդամ կանանց խնդրանքով ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը և ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացրել են իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են կուսակցական, կազմակերպական խնդիրներին, ներքաղաքական գործընթացներին, կրթական, սոցիալ-տնտեսական թեմաներին:
Նշենք, որ ավանդական դարձած այս սեմինարի ընթացքում կուսակցական կանայք ամփոփում են ընթացիկ տարվա աշխատանքները և քննարկում առաջիկա ծրագրերը:
Բաժնի բոլոր նորությունները »28.07.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |