Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Վրաստանի խորհրդարանը 13 ժամ քննարկեց նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը

Վրաստանի խորհրդարանը 13 ժամ քննարկեց նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը
10.05.2015 | 14:28

Վրաստանի խորհրդարանը 13 ժամ տևած արտահերթ նիստից հետո քվեարկությամբ վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլու գլխավորած կառավարության նոր կազմին։ Քվեարկությանն ընդդիմությունը չի մասնակցել։ Նրանց պնդմամբ՝ Վրաստանի գործող կառավարությունը Վրաստանը տնտեսական ճգնաժամի է հասցրել և պետք է հրաժարական տա։ «Ինչ փոփոխություններ էլ լինեն, կառավարությունն ընդունակ չի լինի անգամ տարրական խնդիրներ լուծել, քանի որ կուլիսներից ղեկավարվում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կողմից։ Այս կառավարությանը չենք կարող վստահել, և քանի դեռ երկիրը լիովին չի կործանվել, կառավարությունը պետք է հրաժարական տա»,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանին ներկայացրել է կառավարության ծրագիրն ու հայտարարել, թե ընդդիմության մեղադրանքները, որ իրենք երկիրը տնտեսական ճգնաժամի են հասցրել, «սուտ են և քաղաքականացված»։ Քութայիսում խորհրդարանի արտահերթ նիստն ընթացել է նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» անցկացրած բողոքի ցույցերի ֆոնին։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են խորհրդարանի մոտ և պահանջել են պատգամավորներից վստահություն չհայտնել կառավարությանը։

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ