Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ
06.12.2016 | 17:32

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 94 կողմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։


Օրինագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը և նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո։
Նախատեսվում է ուսման ծախսերի փոխհատուցման ինստիտուտը փոխարինել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով սահմանված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար տուգանքի ինստիտուտով:

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ