Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Նիկոլ Փաշինյան. Բաբլոյանի՝ ԱԺ նախագահ դառնալով մանկաբուժության ոլորտը մեծ վնաս կկրի

Նիկոլ Փաշինյան. Բաբլոյանի՝ ԱԺ նախագահ դառնալով մանկաբուժության ոլորտը մեծ վնաս կկրի
18.05.2017 | 22:32

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումով փորձ է արվում ԱԺ-ն դարձնել ինքնուրույն ու զսպող մարմին: «Ներկայումս Ազգային ժողովը ոչ միայն հակակշիռ չէ, այլև շատ ժամանակ դառնում է կառավարության կցորդը»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա նկատեց, որ ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արա Բաբլոյանը, փայլուն մանկաբույժ է, և ԱԺ նախագահ դառնալով` մանկաբուժության ոլորտը մեծ վնաս կկրի։

«Անկեղծ ասած՝ մշակութային շոկ ապրեցի, երբ իմացա, որ Բաբլոյանը քվեարկել է ուրիշի փոխարեն, նույնիսկ իմ աչքերով եթե տեսնեի, չէի հավատա»,- նշեց Փաշինյանը։ Խոսելով իրենց առաջադրած թեկնածուի՝ Էդմոն Մարուքյանի մասին, Փաշինյանն ասաց, որ Մարուքյանը իր խորհրդարանական գործունեության ընթացքում շատ աշխատանք է կատարել և խորհրդարանում, և խորհրդարանից դուրս միջազգային հարթակներում։

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ