ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իրավապաշտպանները տեղեկացնում են Ադրբեջանի տարածքում գտնվող երկու հայ գերու մասին

Իրավապաշտպանները տեղեկացնում են Ադրբեջանի տարածքում գտնվող երկու հայ գերու մասին
14.10.2020 | 22:05

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու գործընկերները դիմել են ՄԻԵԴ՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու զինծառայողներին Հայաստան վերադարձնելու հարցում։

«Ազատության» հետ զրույցում Զեյնալյանն ասաց, որ իրենց են դիմել զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի հարազատները. «Համացանցում տեսանյութ էր տարածվել, որով էլ կարողացել են նույնականացնել զինվորներին»։ Արտակ Զեյնալյանն ասաց, որ Ստրասբուրգի դատարանն ընդունել է գանգատն ու մինչև հոկտեմբերի 22-ը ժամանակ տվել Ադրբեջանին տեղեկություններ ներկայացնելու, թե ինչ պայմաններում են պահվում գերեվարված երկու զինծառայողները, ինչ առողջական խնդիրներ ունեն, տեղեկություններ տալ զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

Դիտվել է՝ 4389

Մեկնաբանություններ