Բոլորդ լսած կլինեք այս բառերը, թե բա` Ղարաբաղի հարցով սկսվեց Սովետի քանդվելը:
Նաև լսած կլինեք սա, թե բա` ռուսները մեզ ու ադրբեջանցիներին իրար հետ կռվացրին:
Երկու իրար հակասող թեզ:
Հիմա էլ սրանք ասում են, որ Ղարաբաղը թոկ էր մեր վզին՝ ռուսների կողմից կապած:
Նաև ասում են, որ ռուսներն են Արցախը տվել Ադրբեջանին:
Էս երկուսն էլ են իրար հակասում: Ախր, եթե թոկ էր, բա խի՞ պիտի իրենք տային:
2020-ին ասում էին, որ 44-օրյան ռուսներն են սարքել, որ զորք մտցնեն Արցախ ու Սյունիքով միջանցք ստանան: Ինչքա՜ն եմ հարց տվել` ռուսների ինչի՞ն է պետք էդ միջանցքը: Ո´չ մի ադեկվատ պատասխան չեմ ստացել:
Հիմա նույն մարդիկ ուրախանում են, որ միջանքի տերը դառնում են ամերիկացիները: Ու ոչ մեկը ներողություն չի խնդրել, որ սուտ էր ասում:
Բա լավ, ո՞նց ա լինում, որ Ղարաբաղի հարց ա բարձրանում, ու դրանից տուժում է հենց Սովետը:
Ո՞նց ա լինում, որ Արցախը Ադրբեջանին անցնելուց մեր հետ տուժում է մի քիչ նաև Ռուսաստանը:
Ո՞նց ա լինում, որ միջանցքը յանի ռուսներն են ուզում, բայց այն վերցնում են ամերիկացիք:
Ո՞նց ա լինում, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու պահին Մակրոնն ու Միշելն են քավոր կանգնած:
Ո՞նց ա լինում, որ ամեն անգամ մեզ ուզում են համոզել, որ ռուսները մեր դեմ են, բայց մեր ամեն անհաջողության արդյունքում շահում են Արևմուտքում:
Ու ոչ մի գոնե թեթև սանկցիա Ալիևի դեմ:
Հա, 1992-ին Արցախը կորցնելուն քիչ էր մնացել: Տեսնես ո՞նց սկսվեցին մեր հաղթանակները:
Ախր, հո ամեն ինչ կեղծելով չի՞:
Հեսա կասեն, թե ռուսների դարդն եմ: Բացարձակ տենց չի: Իհարկե Ռուսաստանն էլ մեղքի իր մեծ բաժինն ունի: Նրանք էլ իրենց խաղերի մեջ են խճճվել:
Բայց հարցը մեր սուտասանների մասին ա: Գոնե մի անգամ ներողություն չխնդրեցին սուտ ասելու համար:
Խաբում են ու չեն հոգնում:
Թշնամուն չեն ճանաչում, չեզոքին թշնամի են սարքում:
Այսօր աշխարհում չունենք ոչ մի երկիր, որ կարողանանք 100%-ով համարել բարեկամ երկիր:
Բա կարելի՞ է այդքան ապուշ լինել, որ թուրքից մեծ մասով զզվող աշխարհում չունենալ թուրքի դեմ 100%-անոց դաշնակից:
Միհրան Միրզոյան