Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավար, ապա այդ երկրների առնվազն 60%-ը կհանձներ ուրիշներին, որովհետև այդ տարածքներում մարդիկ չեն ապրում, ամայի են։
Գնացեք Թուրքիա ու տեսեք, թե ինչքան մեծ տարածքներ անմարդաբնակ են, նույնիսկ չեն մշակվում, բայց դրանք կարևոր են այդ երկրի իշխանության ու ժողովրդի համար, որովհետև տարածքը ոչ միայն օգտագործելու համար է, այլև անվտանգություն ու ապահովություն է։
Հայաստանին անհրաժեշտ է տարածքի արժեքը հասկացող ղեկավար։
Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ