Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Էս անվերջանալի տարածության մեջ մի փոքրիկ պատ, մի քար չի գտնվի, որին հենվում են սրտաբանական պտտահողմերն ու խաղաղվում մի քիչ

Էս անվերջանալի տարածության մեջ մի փոքրիկ պատ, մի քար չի գտնվի, որին հենվում են սրտաբանական պտտահողմերն ու խաղաղվում մի քիչ
10.08.2026 | 19:20

Հոգեբանները կասեն՝ սովորական կոգնիտիվ տագնապ է։

Բանաստեղծները կասեն՝ իմ մեջ ամեն օր անվերադարձ փլվում են մարդիկ։

Լեզվաբանները կասեն՝ սիրտս ալիքվում է կարծես։

Պատմաբանները նորից կաղմկեն ու կպնդեն, որ մեր ներսը լի է դավաճաններով։

Մաթեմատիկները չոր թվերով կփորձեն հաշվել հոգեբանական կորուստներն ու ծախսերը, տոկոսներ կհանեն միջին թվաբանական ապրումներից ու կփորձեն լուծել անհայտներով հավասարումներ։

Քիմիան ռեակցիաներն իրար կտա, կխառնվեն ադրենալին ու կորտիզոլ։

Ֆիզիկոսները սև խոռոչների, լույսի ու էներգիայի կորուստների մասին տեսություններ առաջ կքաշեն։

Ծանոթ մի ձայն կերգի.

-Սիրտս նման է էն փլած տներ...

Ու էս անվերջանալի տարածության մեջ մի փոքրիկ պատ, մի քար չի գտնվի, որին հենվում են սրտաբանական պտտահողմերն ու խաղաղվում մի քիչ։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 7459

Մեկնաբանություններ