«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Հայաստանի վաղվա ազգային կառավարությունը ամբողջովին վերափոխելու է ոստիկանության համակարգը

Հայաստանի վաղվա ազգային կառավարությունը  ամբողջովին վերափոխելու է ոստիկանության համակարգը
04.04.2025 | 12:30

Երբ ես անընդհատ ասում եմ, որ այսօրվա ոստիկանը ախտորոշում է և հաճախ արժանի չէ հարգանքի, պարբերաբար լսվում է արդարացում, թե նրանք ստիպված կատարում են դավաճանական կառավարության հրահանգները, պահում են նիկոլի իշխանությունը միայն իրենց աշխատավարձի համար։

Ախր դուք էլ եք համոզվում ամեն օր, որ միայն աշխատավարձի համար ոստիկան դարձած մարդիկ վաղուց այլևս ոստիկան չեն ու իրենց տունը պահում են այլ՝ արժանապատիվ աշխատանքով։

Ո՞ր մի իրեն հարգող մարդը այնպիսի վարքագիծ կունենա, ինչպիսին ունի այսօրվա ոստիկանների մեծ մասը, հատկապես՝ պարեկներն ու կարմիր բերետավորները։

Պատահական չէ, որ ժամանակին ոստիկանության ակադեմիան ավարտած ու մասնագիտական կրթություն ստացած ոստիկանները երբեք այնպիսի բան չեն անում, ինչ անում են սարերից իջեցրած ու համազգեստ հագած պարեկներն ու կարմիր բերետավորները։

Ու այդ մարդիկ աշխատավարձի համար չեն ծեծում, խոշտանգում քաղաքացիներին, վատնում պետության ունեցվածքը, հաճախ խուլիգանական պահվածք ցուցաբերում, թմրամոլներից ավելի շատ թմրամիջոց տարածում։ Նրանք չունեն կրթություն և ազգային մտածողություն։ Նրանց միակ ազգությունը իշխանությունն է։

Ահա թե ինչու Հայաստանի վաղվա ազգային կառավարությունը, 2026-ից սկսած, նախ ամբողջովին վերափոխելու է ոստիկանության համակարգը։

Կարմիր բերետավորներին միանգամից սահման՝ խրամատ փորելու։ Այդ հաստ վզերն ու մկանները ֆիզիկական աշխատանքի ու թուրքի դեմ կռվելու համար են։

Պարեկներին ուղարկել ոստիկանության ակադեմիա՝ հիմնավոր մասնագիտական կրթության, ինչպես նաև էթիկայի, մարդկանց հետ շփվելու և, ամենակարևորը, հայրենիքը սիրելու դասերի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ