Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Սիրիան սկսում է «շնչել»

Սիրիան սկսում է «շնչել»
25.01.2016 | 15:35

Նախօրեին կրկին ռմբակոծվել է հայաբնակ Քեսաբը: Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի քարտուղար, քեսաբաբնակ Վահե Մահշիկյանը irates.am-ին փոխանցեց, որ այս պահին քաղաքը հանգիստ է, վնասներ չկան: Ահաբեկիչները հետ են շպրտվել, շատերն արդեն ինքնակամ հանձնվել են սիրիական բանակին: Մահշիկյանի տեղեկացմամբ, Սիրիան կամաց-կամաց ձերբազատվում է թուրք ահաբեկիչներից և երկիրը «սկսում է շնչել»: Ռուսական զորքի ներկայությունը, ըստ մեր զրուցակցի, էականորեն փոխեց «իրերի դրությունը»: Ավելին, հայ-արաբական միջազգային իրավական խորհուրդը նամակ է փոխանցել Սիրիայի ռուսական դեսպանատանը, որում ցավակցություն է հայտնվում Սու-24-ի ռմբակոծման համար և գոհունակություն` ռուսական զորքերի հակահաբեկչական քայլերի առնչությամբ: Այս ենթատեքստում խորհուրդը բարձրացնում է ռուս-թուրքական 1921 թ. պայմանագրի վերանայման հարցը:
Վահե Մահշիկյանը նաև հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Քեսաբը կվերադարձնի իր ծովափնյա հանգստյան գոտու համբավը և պատրաստ կլինի ընդունելու զբոսաշրջիկների, որոնք նաև կծանոթանան, թե թուրք ահաբեկիչները վերջին տարիներին ինչ հարված են հասցրել, մեր զրուցակցի բնութագրմամբ, «միջերկրական ծովեզերքին հայկական կիլիկյան մասունքին»` Քեսաբին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ