Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Ցմահ դատապարտյալն ամուսնանում է, բայց առողջական խնդիրներ ունի

Ցմահ դատապարտյալն ամուսնանում է, բայց առողջական խնդիրներ ունի
01.11.2016 | 00:41

Հոկտեմբերի 27-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանը հացադուլ է հայտարարել։ Նա քրեակատարողական հիմնարկի տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Հովհաննիսյանին դիմում է գրել` խնդրելով տեղափոխել իրեն «Արմավիր» ՔԿՀ, սակայն մերժում է ստացել։ Ցմահ դատապարտվածը, առողջական խնդիրներից ելնելով, ցանկանում է տեղափոխվել։ Նա դիմել է պատկան մարմիններին, նաև արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, սակայն ոչ ոք չի արձագանքել։

Որպես բողոքի նշան, Արսեն Գասպարյանը կտրել է երակները։ Կա ևս մեկ պատճառ, որի համար ցմահ դատապարտյալը ցանկանում է առողջ տեսք ունենալ. երկու ամիս հետո նա պատրաստվում է ամուսնանալու, և քահանա են հրավիրելու ՔԿՀ, որ օրհնի նորապսակների միությունը։ Ի դեպ, հարսնացուն գլենդելաբնակ հայուհի է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ