Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Հարց չի առաջանա` որտեղ է Յոլյանը

Հարց չի առաջանա` որտեղ է Յոլյանը
28.02.2017 | 00:34

Մտավորականի ընտանիքում ծնված, ազգի մեծերի հետ շփված, պետական մտածողություն, չափի զգացողություն ունեցող, բարեկիրթ մարդ, որը սիրում է իր երկիրը, իր հայրենիքը։ ԱԺ-ում բավականին երկար ժամանակ այսպես չէին արտահայտվել ոչ մի պաշտոնյայի հասցեին։ Գովեստների հասցեատերը ՎՊ-ի նախագահի թեկնածու ԼԵՎՈՆ ՅՈԼՅԱՆՆ էր, ում այսօր ԱԺ-ն պետք է ընտրի։ ՀՀԿ-ականների գովեստի խոսքերն այսքանով չսահմանափակվեցին։

«Մենք ընտրում ենք մի մարդու, որը ոչ միայն պատրաստ է աշխատելու, այլև ունակ է: Ես պարոն Յոլյանին ճանաչում եմ 25 տարուց ավելի և կարող եմ ասել, որ մարդ է, որն ունի լսելու, տրամաբանելու և վերլուծելու մեծ ունակություն: Իսկ այն մարդը, որը կարողանում է լսել ու տրամաբանորեն ներկայացնել, ինքը արդարամիտ է»,- շարունակեց Վարդան Այվազյանը։
Հանրապետականներն իրար հերթ չտալով կշարունակեին, եթե նրանց խոսքը «չկտրեր» ընդդիմությունը, նրանք հորդոր ունեին Լևոն Յոլյանին՝ աչքի տակ ունենալով նախորդի վատ «ավանդույթները»։ Գուրգեն Արսենյանը խորհուրդ տվեց նախորդի պես առասպելներ, դյուցազներգություններ չբերել ԱԺ։ Յոլյանը խոստումների մեջ զուսպ էր, ասաց, որ մտադիր է լուրջ երիտասարդ կադրերով առաջ շարժվել, իսկ Լևոն Զուրաբյանին էլ հումորով պատասխանեց՝ խոստանալով չկորչել. «Կարող եմ ասել, որ երբեք ձեր մեջ հարց չի առաջանա, թե որտեղ է Յոլյանը: Որտեղ էլ լինեմ՝ ձեզ անձամբ տեղյակ կպահեմ»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ