ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ջրի երես» են դուրս եկել

«Ջրի երես» են դուրս եկել
13.06.2017 | 00:49

Պաշտպանության նախարարությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխատանքները: Ըստ մեր աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ:

Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչև վերին օղակ սկսել է «վերանորոգել», «վերակառուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց ներկայությունը նախարարությունում, որոնք ուղղակի գրանցված են ու բարձր աշխատավարձ են ստանում` չունենալով օգտակարության որևէ գործակից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վիգեն Սարգսյանը սկսել է բեռնաթափել բաժինները և, այսպես ասած, պատահական մարդկանցից ազատվել: «Ես ավերակացս ո՞ւմ թագավորեմ». հայտնի այս խոսքը, թերևս, Վիգեն Սարգսյանի մտքում անընդհատ պտտվում է այս ամիսներին, քանի որ նախկին նախարարը բավական մեծ ու տարատեսակ խնդիրների առաջ է կանգնեցրել նրան: Ասում են՝ այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է, թե ինչպես կարող է գերատեսչության ղեկավարը նման երևույթները չկանխել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ