«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4

Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
12.04.2025 | 07:50

Շանտա՞ժ, թե գլոբալիստներն այս կերպ ազդարարում են նոր գրոհից առաջ

Սկիզբը՝ այստեղ

«Խորքային պետություն» կոչվածը (Սատանային ծառայող աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը, համապատասխան գաղտնի կազմակերպությունը) պահուստային մի հզոր զենք ունի, որը դեռ չի օգտագործել, բայց կարող է օգտագործել, երբ տեսնի որ իր պլանները տապալվում են ու չի կարողանում հասնել իր կամ, ավելի ճիշտ կլինի ասել, Սատանայի նախանշած նպատակներին, այսինքն՝ կատարել իր աստծո տված հանձնարարականները…

Խոսքը ռազմական կենսալաբորատորիաներում ստեղծված բարձր ախտածին, բարձր վարակելիություն և մահացու մեծ ներուժ, մահացության, ասենք 80, 90 տոկոսի հասնող ցուցանիշներ ունեցող մարտական վիրուսների մասին է՝ զանգվածային բնաջնջման զինատեսակ հանդիսացող կենսաբանական զենքի գլխավոր բաղկացուցչի, այն վիրուսների, որոնք, ցավոք, արդեն գոյություն ունեն (տես համապատասխան հրապարակումները հետևյալ հղումներով՝ https://livenews.am/2022/202525/30/21/05/ , https://livenews.am/2024/266842/16/23/00/ , https://livenews.am/2022/184529/26/23/25/ ): Ի տարբերություն COVID- 19 համավարակին հանգեցրած SARS-CoV-2 վիրուսի, 90 տոկոս մահացությամբ վիրուսով վարակվելու դեպքում դրանով վարակվածներից 10- ից ինը կմահանա:

Եվ հիմա, երբ վերոնշյալ ուժերին չի հաջողվում հասնել Ուկրաինայի և նրա հետևում կանգնած արևմտյան և ոչ արևմտյան մի շարք պետությունների միջոցով Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու իրենց նպատակին, մյուս կողմից էլ ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն է մեծ չափով խառնել նրանց ծրագրերը՝ մի շարք հարցերում հակադրվելով խորքային պետության հետապնդած նպատակներին, խոչընդոտելով, արգելակելով դրանց իրականացումը (հիշենք Թրամփի և նրա վարչակազմի վերաբերմունքը, վարած քաղաքականությունը, ընդունած որոշումները պարտադիր պատվաստումների, տրանսգենդերների, ԼԳԲՏ քարոզչության, USAID- ի, գլոբալիստների լրատվամիջոցների նկատմամբ), բավական մեծ է վտանգը, որ վերոնշյալ ուժերը կարող են կամ միգուցե պատրաստվում են ջինը շշից բաց թողնել:

Ինչպես արդեն նշել ենք հոդվածաշարի նախորդած հրապարակումներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն օրերս ելույթ ունենալով միջկառավարական բանակցային մարմնի 13- րդ նստաշրջանի բացմանը, հայտարարել է, որ նոր համավարակն անխուսափելի է, այն կարող է սկսվել նույնիսկ վաղը, «Հաջորդ համավարակը չի սպասի, մինչև ամեն ինչ հանգստանա», նոր համավարակը տեսական ռիսկ չէ, այլ համաճարակաբանական որոշակիություն:

Դատելով ամենից, վերոնշյալ ուժերն իրենց ներկայացուցիչ կամ խամաճիկ Գեբրեյեսուսի միջոցով այսպիսով փորձում են կամ շանտաժի ենթարկել Պուտինին ու Թրամփին, որպեսզի հասնեն նրանց արտաքին ու ներքին քաղաքականության որոշակի փոփոխությունների, կամ տեսնելով, որ իրենց հետաքրքրող հարցերում չեն կարողանում նրանցից կորզել որոշակի զիջումներ, արգելակումներ, հրաժարումներ, այս կերպ նախապես ազդարարում են, որ շշից ջինի դուրս գալն անխուսափելի է, դա անպայման լինելու է:

Սակայն, մինչ ջինը շշից բաց թողնելը, վերոնշյալ ուժերը, ԱՀԿ գլխավոր տնօրենը ցանկանում են հասնել համավարակների իբրև կանխարգելմանը նպատակաուղղված միջազգային համաձայնագրի կնքման, որն իբր թե չի սահմանափակի երկրների ինքնիշխանությունը, և որի հնարավոր նպատակների ու վտանգների մասին նախորդիվ արդեն նշել ենք:

«Газета.Ру»- ի տեղեկացմամբ , ավելի վաղ սպասվում էր, որ ԱՀԿ անդամ երկրները (կառավարությունների ներկայացուցիչները) հիշյալ համաձայնագրի եզրափակիչ տարբերակի օգտին կքվեարկեն Ժնևում 2024թ. մայիսին Առողջապահության համաշխարհային 77- րդ վեհաժողովում (այն ԱՀԿ որոշումներ կայացնող մարմինն է), սակայն նրանք չեն կարողացել կոնսենսուսի հասնել։ Փաստաթուղթը ստորագրել հրաժարվել է Մեծ Բրիտանիան, Ռուսաստանում այն նույնպես քննադատության է արժանացել:

ՌԴ- ում նախագիծը քննադատել են հասարակական գործիչներն ու պատգամավորները: Հիմնական առարկությունները վերաբերել են համաձայնագրի նախագծի՝ քննարկման դրված տարբերակից բխող պետության ինքնիշխանության խախտմանը, սահմանափակող միջոցներին, նախագծում «համավարակ» հասկացության բացակայությանը և համավարակի հայտարարման մեխանիզմին:

«Արդար Ռուսաստան- հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը կոչ է արել չստորագրել «ստրկության և ստրկական փաստաթուղթ»: Միևնույն ժամանակ, Պետդումայի առողջապահության կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կուրիննին հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը մասնակցում է համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը և թույլ չի տալիս սպառնալիքներ երկրի ինքնիշխանության նկատմամբ: Նա նաև հավելել է, որ համաձայնագրի նախագծում ի սկզբանե առաջարկվում էր ընդլայնել ԱՀԿ- ի լիազորությունները, սակայն քննարկման ընթացքում այդ առաջարկների մեծ մասը մերժվել է:

Համաձայնագրին չեն աջակցել նաև գրեթե 2,5 մլն կանադացիներ, որոնք դրա դեմ խնդրագիր են ստորագրել միջազգային ծայրահեղ պահպանողական քրիստոնեական շարժման կայքում: Այն, որ 2024թ. համաձայնագրի հայեցակարգին աջակցել է ԱՄՆ- ի այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որն ակտիվորեն մասնակցել է բանակցություններին, արդեն իսկ շատ բան է հուշում:

ТАСС- ի տեղեկացմամբ , ենթադրվում է, որ նշված փաստաթղթի վրա աշխատանքի արդյունքները կամփոփվեն 2025թ. մայիսին նախատեսված Առողջապահության համաշխարհային 78- րդ վեհաժողովում: Կախված համաձայնագրի վերջնական շարադրանքից, դրա կնքման դեպքում հնարավոր է ծաղկի պատվաստանյութ արտադրող արևմտյան ընկերությունների բիզնեսը, և մարդկության դեմ իրենց հետապնդած դավադիր նպատակներին հասնեն վերոնշյալ ուժերն այն բանից հետո, երբ նոր վիրուսն արդեն բաց կթողնեն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Նիկոլ հայադավի գլխավորած կառավարության ներկայացուցիչը՝ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը կամ մեկ ուրիշը, պատրաստ է ստորագրել վերոնշյալ համաձայնագիրը:

Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի վիրուսաբանության ամբիոնի պրոֆեսոր Ալեքսեյ Ագրանովսկին, «Аргументы и факты»– ի տեղեկացմամբ, ավելի վաղ կոչ էր արել լուրջ չվերաբերվել ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուսի այն հայտարարությանը, որ նոր համավարակը կարող է սկսվել արդեն վաղը: Ցավոք, որոշ փաստեր թույլ չեն տալիս կիսել պարոն Ագրանովսկու լավատեսությունը, հնարավոր է, նոր համավարակը չսկսվի վաղը, սկսվի վաղը չէ, մյուս օրը (բառացի չհասկանալ), հետևաբար դրանից բան չի փոխվում:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 13767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ