«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 7

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 7
14.03.2026 | 11:09

Սկիզբը՝ այստեղ

Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր խուճապ է և քաոս

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի հրաժարվի վրեժ լուծել այն քաղաքացիների համար, ովքեր զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով:

Իրանը ժամեր առաջ հայտարարել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելին հասցված ամենահզոր հարվածի մասին: ТАСС-ի փոխանցմամբ , Իրանն իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի տարածքի ամենահզոր հրթիռակոծումը. այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Մաջիդ Մուսավին։

«Գրավյալ տարածքներում (Իրանը գրավյալ է համարում Իսրայելի տարածքը.-Ա. Հ.) որոշակի թիրախների ուղղությամբ արձակվել է 1-ից 2 տոննա քաշով ավելի քան 30 գերծանր բալիստիկ հրթիռ։ Այս գործողությունը խախտեց և ոչնչացրեց (իսրայելական) վարչակարգի օդային հսկողության կարևոր համակարգերը: Դա վարչակարգին ամենահզոր մարտական հրթիռակոծությունն էր։ Այժմ վարչակարգի երկնքի մեկ այլ հատված գտնվում է մեր վերահսկողության տակ»,- գրել է նա X-ում:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ շուրջ 60 մարդ է վիրավորվել Իսրայելի հյուսիսում Իրանի գիշերային հրթիռակոծությունից հետո. այս մասին, «RT на русском»-ի փոխանցմամբ, գրել է իսրայելական «The Jerusalem» փոստ թերթը՝ հղում անելով «Մագեն Դավիդ Ադոմ» շտապ բժշկական օգնության ծառայությանը:

ԱՄՆ-ի պատերազմի նախարարությունը (նախկինում՝ Պենտագոն) երեկ հայտնել է Իրաքի երկնքում լցավորող ինքնաթիռի կորստի մասին: ԱՄՆ-ի ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում KC-135 լցավորող ինքնաթիռի կորստի մասին: Իրանն է բարեհաջողորեն խփել, բայց տեսեք, թե ինչպես են ստելով, կեղծելով ներկայացրել.

«Կենտրոնական հրամանատարությանը հայտնի է KC-135 լցավորող ինքնաթիռի կորստի մասին,- ТАСС-ի փոխանցմամբ, նշված է X-ում հրամանատարության հաղորդագրության մեջ:- Միջադեպը տեղի է ունեցել բարեկամական օդային տարածքում «Էպիկական ցասում» գործողության ժամանակ, կատարվում են փրկարարական աշխատանքներ: Միջադեպին երկու օդանավ է մասնակցել։ Դրանցից մեկն ընկել է Իրաքի արևմուտքում, երկրորդը բարեհաջող վայրէջք է կատարել։ Տեղի ունեցածը կապված չի եղել ոչ թշնամական, ոչ էլ ընկերական կրակի հետ»:

Ինչպես Նիկոլ հայադավն է ամենատարբեր թեմաներով հաճախ ցինիկաբար, լկտիաբար ստում, կեղծում, այնպես էլ Արևմուտքի նրա քաղաքական տերերը: Նրանք, ինչպես ասում են, նույն սանրի կտավն են, և իրենց հետևում Սատանան է կանգնած…

Հետագայում հենց ամերիկյան «CBS News» հեռուստաալիքն է ներկայացրել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ինչպես տեղեկանում ենք «RT на русском»-ի հրապարակումից , «CBS News» հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսի տվյալներով՝ կործանված առաջին լցավորող ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել 6 հոգուց, իսկ ԱՄՆ-ի երկրորդ KC-135 ինքնաթիռը խոցվել է, սակայն կարողացել է վայրէջք կատարել Իսրայելում: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, անձնակազմի անդամներից 4-ը, իսկ այլ տեղեկությունների համաձայն, բոլոր վեցն էլ զոհվել են:

Ավելի վաղ, «RT на русском»-ի փոխանցմամբ, «l’Antidiplomatico»-ում ԱՄՆ-ի կործանված այլ ինքնաթիռների կապակցությամբ գրել էին, որ Արևմուտքը ցանկանում է թաքցնել ճշմարտությունը խոցված ամերիկյան կործանիչների մասին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանում) երեկ, «Московский комсомолец»-ի փոխանցմամբ , հայտարարել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 43-րդ փուլի անցկացման մասին, որի ընթացքում հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազային, ամերիկյան այլ ռազմական օբյեկտներին, ինչպես նաև իսրայելական Թել Ավիվ և Էյլաթ քաղաքների ուղղությամբ:

Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ հարձակումների համար օգտագործվել են «khorramshahr» հրթիռներ՝ երկտոնանոց մարտագլխիկով, ինչպես նաև «Emad» և «Kheibar Shekan» հրթիռներ՝ 1 տոննա քաշով մարտագլխիկներով:

Հավելենք, որ իրանական «khorramshahr» հրթիռի այս նոր տարատեսակի մարտագլխիկի քաշը կես տոննայով գերազանցում է նույնիսկ ռուսական փառաբանված «Орешник» հիպերձայնային բալիստիկ հրթիռի մարտագլխիկի քաշին, որը մեկուկես տոննա է :

Ինչպես այսօր կեսգիշերից քիչ անց հաղորդեց «Известия»-ն ՝ հղում կատարելով ԻՀՊԿ Տելեգրամ-ալիքում հրապարակված հաղորդագրությանը, կորպուսը մարտի 12-ին կրկնակի հարձակում է կատարել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի «Մինա Սալման» նավահանգստում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի ռազմաբազայի վրա: ԻՀՊԿ-ն ամերիկյան ահաբեկիչներին հարվածել է ինչպես հրթիռներով, այնպես էլ ԱԹՍ-ներով:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազայում խոցվել են անօդաչու թռչող սարքերի հակազդման LIDS համակարգերը (https://focus.ua/voennye-novosti/647777-armiya-ssha-vpervye-ispolzuet-novuyu-sistemu-protivodeystviya-dronam-m-lids-foto , https://voennoedelo.com/posts/id43560-nazvana-sistema-sposobnaja-sbivat-rossijskie-gerani , https://www.youtube.com/watch?v=QZ97BbateMM ), պահեստներն ու պահեստարանները, սարքավորումների ապահովման կենտրոնը և բազայի վառելիքի բաքերը, ինչպես նաև զինվորների հավաքման կենտրոնները:

Հրապարակման մեջ նշված է նաև, որ Իրանի Զինված ուժերը դեռ մարտի 11-ին հրթիռային հարվածների 39-րդ ալիքի (այն անվանակոչվել է գեներալ-լեյտենանտ Ամիր Մուսավիի հիշատակին) ժամանակ բաժանվող մարտագլխիկներով հրթիռների կիրառմամբ հարձակվել են Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա:

«Sky News» հեռուստաալիքը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին, մարտի 12-ին հայտնել է, որ մի քանի ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են իրաքյան Էրբիլում տեղակայված ռազմաբազայի վրա հարվածի հետևանքով: Ըստ հրապարակման, Էրբիլի ռազմաբազային հարվածը հասցվել է ԱԹՍ-ների օգնությամբ։ Բրիտանացի զինծառայողները կարողացել են խփել նրանցից 2-ին, սակայն մյուսները հարվածել են ճամբարին։

Իրանի բանակը Իսրայելին սպառնացել է արագ ոչնչացմամբ, հայտարարել, որ Իսրայելի ոչնչացումն արդեն «մոտ է»: Համապատասխան հայտարարությունը, «RT на русском»-ի փոխանցմամբ , մեջբերել է Իրանի «Tasnim» գործակալությունը։

«Սիոնիստական վարչակարգի ոչնչացումը և Պաղեստինի տարածքում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն բոլոր կրոնները և դավանանքները, անկասկած, մոտ է»,- նշված է հայտարարության շարադրանքում:

Բացի այդ, Իրանն ավելի վաղ ԱՄՆ-ին սպառնացել էր բլեքաութ կազմակերպել ամբողջ Մերձավոր Արևելքում:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=JvOtNMxCmpM

https://www.youtube.com/watch?v=ryk-MUr9do0

https://www.youtube.com/watch?v=rOR2lz_DnLQ

https://www.youtube.com/watch?v=WdjjdgJ3joo

Դիտվել է՝ 5181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ