Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Ցանցերի «արտագաղթը»

Ցանցերի «արտագաղթը»
13.04.2018 | 08:40

Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլային դարպասների ցանցերը ևս «արտագաղթել» են, իսկ նոր ցանցերը դեռևս Հայաստանում չեն։ Բանն ի՞նչ է` զայրացած հարցնում են իրատես ընթերցողներս, մի՞թե ՀՀ-ում ավելի կարևոր խնդիրներ չկան արծարծելու ողբերգական զավեշտի ձևաչափում, քան ֆուտբոլի դարպասների ցանցառ ցանցերն են։ Կա՛ն, իմ թանկագին ընթերցողներ, բայց մի հուզվեք և ծանոթացեք ստորև ձեզ ներկայացվող պաշտոնական գրություն-իրազեկումներին։


Ծանոթացա՞ք։ Գերազանց է, այժմ թույլ տվեք տեղեկացնել, որ Շիրազի փողոցի թիվ 26 շենքի բակում գտնվող ֆուտբոլի դաշտի դարպասների ցանցերը վերականգնված չեն։ Այսքանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ