Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ասում են

Ասում են
07.11.2022 | 07:35

Հայաստանում պաշտոնական մակարդակով չպատասխանեցին Բաքվի զորահանդեսում Ալիևի և Էրդողանի արտահայտած վիրավորանքներին։ Առնվազն, ես տեղյակ չեմ, որ պատասխանել են։

Բայց մի բան կար, որին կցանկանայի անդրադառնալ։ Բաքվում Էրդողանն ասաց, թե հիմա Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Գիտե՞ք, թե ով էր Էնվեր փաշան. նա երիտթուրքերի ռազմական նախարարն էր` հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։

Սակայն արդյո՞ք գիտի Էրդողանը, թե ո՜վ սպանեց Էնվեր փաշային։ Նա սպանվեց ազգությամբ հայ, սովետական զինված ուժերի գնդապետ Հակոբ Մելքումովի կողմից, որը Ուզբեկստանում կռվում էր բասմաչների դեմ, որոնց ղեկավարում էր Էնվեր փաշան։ Մելքումովը բոլոր հայերի անունից վրեժ լուծեց Էնվերից։ Այնպես որ, պարոն Էրդողանը, Էնվեր փաշայի հոգին կանչելուց առաջ, թող հիշի, որ յուրաքանչյուր Էնվեր փաշա ունի իր Հակոբ Մելքումովը։


Վլադիմիր Սոլովյով

Դիտվել է՝ 50420

Մեկնաբանություններ