Նավալնիի մահը ցնցեց ամբողջ Արևմուտքը, էլ գող փիսո, էլ քաչալ շուն..., ով չալարեց մեղադրեց և քննադատեց Ռուսաստանի ղեկավարությանը ընդդիմադիր մեկ անձի մահվան համար:
Այսօր էլ շարունակվում է` Նավալնիի հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում: Բայց ես ուզում եմ բոլորիդ հիշողությունը թարմացնել. 2020-ին, երբ Արցախում կոտորեցին մի ամբողջ սերունդ, իսկ 2023-ին արցախահայությունը (120 հազար) ենթարկվեց էթնիկ զտումների, Արևմուտքը լուռ հետևեց այդ ամենին: ՈՒստի ուզում եմ, որ բոլորդ մեկ անգամ ևս կարդաք մեր Ազգի հպարտություն, ՄԵԾՆ Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականից» մեկ հատված:
«Երբ թրատվում էր իմ ժողովուրդը:
Էլ ու՞ր է մարդը՝ այն էլ ստեղծված
Աստծո պատկերով:
Ով լիրբ լռություն, որ լռում ես դեռ,
Հյուսիսն՝ իր հավերժ սառույցների պես,
Հարավն՝ իր լուսնի մահիկի նման,
Արևելքն՝ ինչպես իր ծուխը ղեյլանի,
Արևմուտքն՝ ինչպես պոռնիկ անսահման:
Այնինչ, ով աշխարհ, թե քո լրբենի այս չորս բերանով
Գոռայիր մի հեղ,
Պատյան կփախչեր սուրը սուլթանի,
Չէր հորդա այսքան արյուն խելահեղ:
Ով ժանտ մարդկություն, վիշապ օձաքիստ,
Դահիճ լռություն, քած դու անտարբեր,
Ո՞նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
Երբ մի ողջ ազգ էր գլխատվում անտեր:
Վիշտ չկիսողի վիշտը չեն կիսում,
Վշտով եմ ասում:
Այսօր մեզ հասավ ձեռքով անասնի,
Վաղը, իմացե՛ք, ձեզ պիտի հասնի,
Վիշտ չկիսածը վիշտ պիտի տեսնի». Հովհաննես Շիրազ «Հայոց Դանթեական»:
Արևմուտքի երկակի ստանդարտները և մարդու իրավունքները, ինչպես նաև ժողովրդավարությունը, ստեղծված է նեղ անձնական շահերը պահպանելու և Ազգերը պառակտելու համար:
Սատանան պոզով-պոչով չի լինում, լինում է Արևմուտքի տեսքով...
«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից