«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Աղը

Աղը
13.02.2026 | 13:03

Նարեկացին աղի մասին խոսելիս, ասում է՝ «աղը աղիներն է բժշկում՛»։

Իսկ ժամանակակից բժիշկ գիտնականները խորհուրդ են տալիս, թե քաղցած ստամոքսիդ ամեն առավոտ խմես ճաշի աղի համն ունեցող մեկ բաժակ ջուր, այդպես իսկ՝ բազում հիվանդություններից կազատվես։ Նաև նույն խորհուրդն են տալիս քաղցրը անգիտությամբ կամ ագահությամբ գործածող-չարաշահողներին, որի հետևանքով ճարպակալությամբ և կյանքի համար վտանգավոր այլևայլ հիվանդություններով են սկսում տառապել, ասում են․ «հենց ուզում ես քաղցր ուտել, մեկ-երկու կում թույլ աղաջուր խմիր, ցանկությունդ կանցնի։

Սակայն բազում են վկայությունները, որ Եկեղեցական կարգերով պահքի ու ծոմի համար սահմանված օրերին կամ ինչպես ասում են «միայն աղ ու հացով սնվելու օրերին» բազմաթիվ էլ բժշկումներ են տեղի ունենում։ Որովհետև ուղեկցվում են բարիք գործելով, աղոթքներով, մոմ ու ճրագ վառելով, խունկ ծխելով, մեղքերի խոստովանությամբ։

Իսկ մի պատառ հացն էլ համեմված է Աստծո մարդասեր Բնությամբ սրբացնող, բժշկող աղով։ Եվ այդ ամենը առավել է ծոմ ու աղոթքով պահքն անցկացնողների համար, քան միայն սննդաjին պահքով։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4914

Մեկնաբանություններ