Այս նկարում ամեն մեկն իր համար հետաքրքիր բան է գտել։ Ինձ համար տպավորիչը ոստիկանի կողմից Երկրորդ Նախագահին պատվի առնելու պահն է։ Անկախ նրանից, թե ի՞նչ վերաբերմունք ունենք ՀՀ նախկին նախագահների նկատմամբ՝ Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, պետականության և ինստիտուցիոնալ հիշողության առումով ինձ համար կարևոր է պատշաճ հարգանքը ինստիտուտների նկատմամբ։
Նաև Պետրոս Ղազարյանի վարքագիծն եմ ողջունելի համարում, որը անկասկած՝ ո՛չ թե անձին ուղղված, այլ ինստիտուտին ուղղված հարգանքի մասին է։
Եվ սա հույս է ներշնչում, որ մեր պետականությունը՝ անկախ նրանից, թե քանի ականներ են տեղադրված նրա տակ, հարատևելու է, ու մենք ունենալու ենք երկարատև ինտիտուցիոնալ հիշողությամբ պետականություն ու պետական ինստիտուտներ։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ